Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին

Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 հունվարի, 2010թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

քննարկելով թիվ ԵԿԴ-2246/02/09 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի՝ 2008 թվականին «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի հրատարակած «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» գրքում հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պատասխանողին պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և բարոյական վնասը հատուցելու պահանջի մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) 04.12.2009 թվականի վճռի դեմ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, պարզեց.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ.Պետրոսյան) 04.12.2009 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։

Նշված վճռի դեմ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը (ներկայացուցիչ Ա. Գրիգորյան) վերաքննիչ բողոք է բերել (փոստին հանձնվել է) 30.12.2009 թվականին, իսկ քաղաքացիական գործը Վերաքննիչ դատարանի դատական կազմին հանձնվել է 19.01.2010 թվականին։

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունման, քանի որ այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջներին, և բացակայում են նույն օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը։

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածով Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԵԿԴ-2246/02/09 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.12.2009 թվականի վճռի դեմ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ։

2. Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակել 2010 թվականի փետրվարի 19-ին, ժամը 11:15-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 322)։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ ՝ Ն. ԲԱՐՍԵՂՅԱՆ

This post is also available in: ,