Հայ գենի գոյությունը կասկածի տակ է դրվում (Ալ. Իսկանդարյանի վերջին «բացահայտումներից»)

Հայ գենի գոյությունը կասկածի տակ է դրվում (Ալ. Իսկանդարյանի վերջին «բացահայտումներից»)

Աղբյուրը՝ «Միտք» վերլուծական կենտրոն, 05․05․2010

Վերջին շրջանում Հանրային խորհրդի, մի շարք բլոգերների ու հայ հասարակության տարբեր շրջանակների մոտ լայն քննարկման, եթե չասենք` քննադատության առարկա դարձավ ՀՀ կառավարության, կամ ավելի ստույգ` ՀՀ ԿԳ նախարարության այն քայլը, ըստ որի` ապագայում կարող է մեր հանրապետությունում ծլարձակեն ոչ հայալեզու դպրոցները: Ինտերնետային տարբեր քննարկումներում նշվեց անգամ, որ խորհրդային շրջանում հայ արվեստը` կինոն, թատրոնը, գրականությունն ու այլևայլ ոլորտներ անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա էին, քան այժմ, իսկ հայ ազգաբնակչության թիվը ՀԽՍՀ-ում հասել էր 3,5 մլն-ի, որը խոսում էր այն մասին, թե ինչպիսի բարձրության վրա է գտնվել ժողովրդի կենսամակարդակը: Հայաստանի անկախության օրոք այս ոլորտներն ահռելի հետընթաց ապրեցին, սակայն դրա փոխարեն ժողովուրդը «հայացավ»: Այժմ, փաստորեն, ԿԳՆ-ի թեթև ձեռքով հօդս է ցնդում այս վիթխարի ձեռքբերումը: Միանգամայն իրավացի ու հետաքրքիր մեկնաբանություն:

Ներկա հրապարակման մեջ նպատակ չունենք քննել վերոհիշյալ խնդիրը, այլ այս նախաբանը բերելով` ցանկացանք ընդգծել, թե նյութաբարոյական ինչպիսի վիթխարի կորուստների գնով ենք վերականգնել մեր ազգային լեզուն` հայերենը, քիչ թե շատ ուղղել մեր ազգային դիմագիծը, մտածողությունը: Երեխան էլ կարող է կռահել, որ ԿԳՆ-ն ինքնագլուխ չէր կարող այս աղմկահարույց հարցը մեջտեղ բերել, եթե վարչապետի մատը խառը չլիներ այս ամենի մեջ: Իսկ թե մեր հայրենի վարչապետն իր հայացքներով ուր է ուղղված` կարծում ենք, բոլորին է հայտնի:

Բայց արի ու տես, որ մեզ ժողովրդավարություն «դասավանդող» արևմուտքը դեռ նոր չի իր ներկայությունն ապահովում մեր լեզվամտածողության մեջ: Եթե արևմտյան ազդեցությունները ներկայումս մեզ են երևում օրենսդրական փոփոխությունների կամ նախագծերի տեսքով, ապա փաստացիորեն վերջիններս, հատկապես իրենց վատ կողմերով, վաղուց են մեր հայկական իրականության մասը կազմում: Այս պնդման ամենացայտուն ապացույցը երկար որոնելու կարիք չկա: Բավական է մեկ անգամ մտնել Երևանում գործող Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ (CMI), լսել վերջինիս տնօրեն պարոն Ալ. Իսկանդարյանի մեկ-երկու դասախոսությունները և ամեն ինչ քո համար պարզ կդառնա: Մենք չգիտենք, թե այդ քաղաքագետն իր չսափրված երեսով ուզում է նմանվել Ալ. Դուգինի՞ն, թե՞ Նոստրադամուսին, սակայն փաստն այն է, որ այս կերպարի մեջ կարելի է լիարժեքորեն տեսնել այն բոլոր դժբախտությունները, որոնք պատճառել են մեզ եվրոպացի, և հատկապես` բրիտանացի դիվանագետները: «Հայ գեն գոյություն չունի», «Հայաստանի առաջին հանրապետությունը չի կարելի համարել պետություն», “Հայ ազգը ձևավորվել է 19-րդ դարում, երբ որ գրավոր խոսքն սկսեց համապատասխանել բանավոր խոսքին”` սրանք այն ամենօրյա արտահայտություններից են, որոնք լսում են հայ և օտարազգի ուսանողները` իրեն ՀՀ առաջին քաղաքագետ համարող Ալ. Իսկանդարյանից: Հայկական ազգային արժեհամակարգը ծաղրելով, հայոց պատմության ամենօրյա խեղաթյուրումներով` վերջինս ոչ միայն զոմբիացնում է հայ ուսանողներին, այլև` օտարազգի ուսանողների առաջ խայտառակում մեր ինքնությունը:

Ալ. Իսկանդարյանի այս աշխարհաքաղաքացիական արտահայտություններին հակադարձող ուսանողներն, ինչպես նաև տարբեր գործիչներ ու մարդիկ, իսկույն ստանում են «շովինիստ» պիտակը, ծաղրվում ու այլ բացասական գնահատանքների են արժանանում պարոն դասախոսի կողմից:

Պարոն Ալ. Իսկանդարյանի հայակեր գործունեությունը չի սահմանափակվում միայն ուսանողների շրջանում կոսմոպոլիստական քարոզչությամբ: Այն արտացոլվում է նաև իր անձնական պահվածքի ու մի շարք այլ քայլերի տեսքով: Նախ` անձնական օրինակը. ինչպե՞ս կարող է հայ մարդը շատ նորմալ իմանալ իր մայրենի լեզուն, բայց` չխոսել այն: Կարծում ենք` այս հանգամանքը զարմանքի տեղիք կարող է տալ նորմալ մտածողությամբ օժտված և որևիցե ազգության պատկանող ցանկացած մարդու մոտ: Ճիշտն ասած` տեղյակ չենք, թե բրիտանացու, ռուսի և բրետոնացու խառնուրդից արդյո՞ք հրեա աղջիկ ծնվում է, սակայն պարոն Իսկանդարյանն իր հրեա կնոջ արմատները փորձում է տանել մինչև Եվրոպայի հեռավոր ու հնագույն շրջաններ: Իսկ թե հրեայի ամուսիններն ինչ որակի հայ են լինում, նունպես հայտնի է բոլորին:

Չսահմանափակվելով անձնական օրինակով` պարոն քաղաքագետը պարբերաբար իր ճանկն է գցում իրենց կարողություններով ու վերլուծական ընդունակություններով լավ դրսևորած և երիտասարդ մասնագետների, որոնց կարճ ժամանակամիջոցում դարձնում է «իր ուզածին պես»: Այդպիսի «զոհերից» մեկն է ոչ այնքան անհայտ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Պարոն Մինասյանը, ժարգոնային լեզվով ասված, «կարգին» տղա էր, երբ աշխատում էր ՌՀՀ (Սլավոնական համալսարանում)` որպես հետազոտական կենտրոնի տնօրեն: Վերջինիս հետազոտությունները` նվիրված Արցախին, Կովկասին ու հատկապես` Ջավախքին, հաճույքով ընթերցվում էին, քանի որ գրված էին հայրենական գիտնականին հատուկ տրամադրվածությամբ: Կցանկանայի հատուկ շեշտել պարոն Մինասյանի` Ջավախքին նվիրված ուսումնասիրությունները, որոնք, Ջավախքի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում, մեծ նշանակություն ունեին:

Բայց արի ու տես, որ այս ամենն աննկատ չեն մնացել նաև Ալ. Իսկանդարյանի աչքից: Վերջինս արագորեն իր մոտ հրավիրեց Ս. Մինասյանին, դարձրեց իր տեղակալն ու … հայ հասարակությունը զրկվեց մեկ նորմալ վերլուծաբանից ևս: Եթե համեմատենք Ս. Մինասյանի հոդվածները` «մինչ իսկանդարյանական» և «հետիսկանդարյանական» էպոխաներում, ապա անզեն աչքով պարզորոշ կընդգծվի, թե ինչ ահռելի տարբերություն կա դրանց միջև: Ջավախքի հանդեպ Վրաստանի քաղաքականության քննադատը հանկարծ վերածվում է մի «չեզոք» քաղաքագետի, որն առանց ամոթի սեփական ծննդավայր-հայրենիքն անվանում է Վրաստանի հարավում գտնվող «հայկական համայնք»: Ներկայումս, կարդալով Ս. Մինասյանի մեկնաբանությունները` մարդ ուղղակի տպավորություն է ստանում, թե հեղինակը ոչ թե ջավախքցի մի հայ է, այլ` բրիտանացի մի նորելուկ վերլուծաբան: Ահա թե ինչ ներգործություն ունի պարոն Իսկանդարյանի եվրոպական դրամաշնորհային թույնը:

Ալ. Իսկանդարյանը պահը չի կորցնում նաև, որպիսի տեղի-անտեղի ծաղրի կամ փնովի հայրենական սկզբունքներով ու շահերով առաջնորդվող հայկական որոշ կազմակերպությունների, անհատների կամ վերլուծական կենտրոնների` շատերին անվանելով օտարերկրյա գործակալներ կամ այլ երկրների կողմից ուղղորդվողներ: Հետաքրքիր է, այս վերջին խոսքերի արտաբերման ժամանակ պարոն Իսկանդարյանը չի՞ հիշում իր ծառայությունների դիմաց եվրոպական դրամաշնորհներից ստացվող և բրիտանական բանկի (ելնելով էթիկայի նորմերից` հարկ չենք համարում նշելու բանկի անունն ու հաշվի չափը) իր հաշվեհամարին պարբերաբար նստող գումարների մասին:

Վերջերս “Արարատ” ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը դատի էր տվել մեր այս ակնարկի գլխավոր հերոսին` այն բանի համար, որ վերջինիս կողմից խմբագրված գրքում “ցեղասպանություն” բառն օգտագործվել է չակերտներով: Ափսոս, եթե Ա. Այվազյանը մի փոքր ավելի ժամանակ տրամադրեր` իր “պատասխանողին” առավել խորն ուսումնասիրելու համար, ապա` համոզված ենք, որ նրա կողմից ներկայացված հայցերի թիվը կարող էր հասնել առնվազն մի քանի տասնյակի: Համոզված ենք նաև, որ ազգային դիմագիծը չկորցրած ցանկացած հայ մարդ, ով մոտիկից ճանաչում է Ալ. Իսկանդարյան կոչված անձնավորությանը, չի կարող նողկանք չապրել նրա հայացքներից:

Ժամանակն է, որ հայ հասարակական – քաղաքական միտքը ո’չ ասի այսպիսի մարդկանց գործունեությանը և կամաց-կամաց ձեռնամուխ լինի իր միջից վերջիններիս արմատախիլ անելուն: Ժամանակն է ապացուցելու, որ «Հայ գեն ոչ միայն գոյություն ունի», այլև այն նույնիսկ չի հանդուրժում պղծել իրեն:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

«Միտք» վերլուծական կենտրոն

Արտատպվել է նաև Tert.am կայքում

This post is also available in: ,