ՀՀ Սփյուռքի նախարարությանը և Հյուրանոցների հայկական ընկերակցությանը

ՀՀ Սփյուռքի նախարարությանը և Հյուրանոցների հայկական ընկերակցությանը

Կցանկանայի մտահոգությունս հայտնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մի քանի կարևոր հարցերի վերաբերյալ:

Ես չեմ տեսնում Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ համագործակցություն տնտեսության ու զբոսաշրջության (և բազմաթիվ այլ) բնագավառներում: Փոխարենն առկա է սերտ համագործակցություն Թուրքիայի հետ:

Ներքոհիշյալ տեսանյութը հստակ ցույց է տալիս և ապացուցում դա:

http://www.aysor.am/am/video/ySNR4vu4ImA/

Զբոսաշրջության 10-րդ ցուցահանդես, մայիս 2010թ.:

Սփյուռքի ոչ մի կազմակերպություն չի մասնակցել այս ցուցահանդեսին, իսկ Սփյուռք բառը նույնիսկ չարտաբերվեց կազմակերպիչների շուրթերից, ասես մենք գոյություն չունենք, և ամբողջ աշխարհի 8 միլիոն հայերի մեջ չունենք գործարարներ, ձեռնարկատերեր կամ ճամփորդական գործակալություններ: Եվ մի՞թե Թունիսը պետք է այս ցուցահանդեսին միջազգային բնույթ հաղորդի: Մի՞թե այդ միջազգային բնույթը չէր կարող հաղորդել ամբողջ աշխարհի հայկական Սփյուռքը: Ինչո՞ւ չեք խրախուսում Սփյուռքի զբոսաշրջության կազմակերպություններին` մասնակցելու այս ցուցահանդեսին և հարգանքի տուրք մատուցում նրանց` Հայաստանի համար կատարած երկար տարիների աշխատանքի համար: Ինչո՞ւ են սեթևեթում և տուրք տալիս Թուրքիային:

Կարո՞ղ եք բացատրել` ինչո՞ւ:

Բացի այդ, կցանկանայի իմանալ, թե ովքե՞ր են այն երկու հայ պարոնները, ովքեր ելույթ են ունենում վերոնշյալ տեսանյութում: Իսկ ո՞վ է այն կինը, որը լայն ժպիտով պարուրել է Վանի թուրք ներկայացուցչին:

Ինչո՞ւ է ՀԱԳՄ-ը (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը http://www.umba.info.am/index.html) երկու հանդիպում կազմակերպում թուրքական 40 բիզնեսների և արդյունաբերական կազմակերպությունների հետ, սակայն նույնը չի անում Սփյուռքի բիզնես կազմակերպությունների և անհատների հետ:

Ինչո՞ւ եք շարունակաբար անտեսում և չեք խրախուսում Սփյուռքի բազմաթիվ մեծ և հարուստ ընկերություններին, որոնք սիրով կգային Հայաստան (և գալիս են տարիներ շարունակ) և իրենց բիզնեսը կսկսեին այնտեղ` ստեղծելով գործարարության համար նպաստավոր միջավայր և գործող օրենքներ: Ի՞նչն է արգելում ձեզ:

Ինչո՞ւ եք նախապատվությունը տալիս Թուրքիային, այլ ոչ թե հայոց Սփյուռքին:

Ի՞նչն է պատճառը, որ գոյություն չունի խելամտորեն մշակված և պրոֆեսիոնալ Հայաստան-Սփյուռք տնտեսական, զբոսաշրջության և նույնիսկ մշակութային համագործակցություն:

Ասացեք խնդրեմ` ինչո՞ւ:

Խնդրեմ, ազատ զգացեք այս նամակը Հայաստանում զբոսաշրջության նախարարությանը ուղարկելու համար:

Հարութ Բրոնոզյան,

Քասթըմ Փրոբայոտիքս, ինք.

15.06.2010

This post is also available in: ,