Հայազգի պրոֆեսորի հերթական ադրբեջանամետ հայտարարությունը

Հայազգի պրոֆեսորի հերթական ադրբեջանամետ հայտարարությունը

«Այն փաստըոր հայերը մեծամասնություն են ևպետք է ինքնակառավարման հնարավորությունունենան Ղարաբաղումպետք է համատեղվիԱդրբեջանի տարածքային ամբողջականությանհետգուցե մի իրական արժեք ունեցող դաշնայինկարգավիճակի միջոցով Ղարաբաղին տալովամբողջական ինքնավարությունբայցիրավականորեն պահպանելով նրա կապվածությունըԱդրբեջանին»։

Այս «մտքի փայլատակումն» անցյալ տարի ունեցել է Միչիգանի համալսարանի պատմական ուսումնասիրությունների «Այզենբերգ» ինստիտուտի տնօրեն, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր, հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին, երբ հարցազրույց է տվել ադրբեջանական az.apa.az քարոզչական լրատվամիջոցին:

Այդ հայտարարությունը քննադատելով՝ Լոս Անջելեսում լույս տեսնող «USA Armenian Life Magazine» շաբաթաթերթի խմբագիր Աբո Ջաբարյանը նկատել է, որ Սյունին ավելի շատ հանդես է եկել որպես քաղաքական գործակալ, քան որպես գիտնական և փորձել է հայության հոգեկանում պարտվողականության շունչ ներարկել` որոշելով անամոթաբար չտեսնելու տալ պատմության փաստերը։  Ըստ Ջաբարյանի` Սյունին օգտագործում է իր գիտելիքը` փորձելով հուսալքել հայերին հայրենիքում և սփյուռքում, նաև հարվածելով Հայաստանի և Սփյուռքի շահերին։

Արևելագետ Ռուբեն Մելքոնյանը Սյունիի այդ հայտարարության վերաբերյալ «Անկախին» հայտնեց. «Այս ամենը մեզ ստիպում է ցավով արձանագրել, որ որոշակի ճանաչման հասած հայազգի այս գիտնականը չի ըմբռնում Արցախյան հարցի էությունը և այն, որ իր անկախությունն արյունով կերտած արցախցին երբեք չի կարող համաձայնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ռոնալդսյունիական ձևակերպմանը: Վաղ թե ուշ մյուս բոլոր դավաճանների նման ռոնալդսյունիները ևս մոռացության են տրվելու, և հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ մնալու են ոչ թե նրանք, այլ ազատ և արժանապատիվ ապրելու համար պայքարած հայորդիները»: Եվ նշեց, որ Ռոնալդ Սյունին առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք, մեղմ ասած, հակահայկական են և համընկնում են թուրք-ադրբեջանական տեսակետներին:

Սյունիի ադրբեջանամետ հայտարարություններն իսկապես նորություն չեն: Դրանք սկսվել են խորհրդային կարգերի փլուզումից անմիջապես հետո, երբ ԱՄՆ-ն սկիզբ դրեց Մերձավոր, Կենտրոնական և Միջին Արևելքում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու  և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցությունն ամրապնդելու քաղաքականությանը: Եվ քանի որ Սյունին առաջնորդվում է բացառապես Վաշինգտոնի նպատակներով, նա իր «փայլուն» միտքը ևս մեկ անգամ ծառայեցրեց ամերիկյան շահերին:

Սակայն ի՞նչն է զավեշտալի. խորհդային տարիներին նույն Սյունին բոլորովին այլ դիրքորոշում ուներ Ղարաբաղի հարցում: Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» գրքում (Եր., 1998) մի ամբողջ գլուխ («Ղարաբաղյան շարժման վարկաբեկություն») նվիրել է հենց այս թեմային, որում նշվում է, որ ամերիկյան «Արմինիըն Միրըր-Սպեքթեյթըր» թերթի 1978 թ. ապրիլի 8-ի և 15-ի համարներում Սյունին հանդես է եկել մի հոդվածով («Ղարաբաղյան խնդիրը. պատմական ակնարկ»), որում կրծքով պաշտպանում է Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը` գրելով. «… Ղարաբաղն ու Նախիջևանն Ադրբեջանին հանձնելու Սովետներիորոշումն անհետևողական է և՛ էթնիկականև՛ պատմականև՛ աշխարհագրական առումներովՀայկական դիրքորոշման օգտինեղած ամենահզոր փաստարկը էթնիկականն էԼենինյան ազգային քաղաքականության համաձայնժողովուրդներն ամենուրպետք է իրենք որոշենթե ինչ հանրապետությունինչ կառավարություն են ուզում ունենալՈւստի էթնիկական տեսակետիցՂարաբաղըորն այս պահին ունի 80-տոկոսանոց հայկական բնակչությունպետք է անպայման լինի ՀայկականՀանրապետության կազմի մեջԸստ նույն փաստարկիՆախիջևանը կազմելու է Ադրբեջանական Հանրապետության մասը:Երկրորդեթե հարցին նայենք պատմական տեսանկյունիցապա այդ տարածքներից երկուսն էլլինելով պատմականՀայաստանի մասըպետք է լինեն Հայկական Հանրապետության մասը»:

Եթե դիտենք աշխարհագրության տեսանկյունիցՂարաբաղն ու Նախիջևանըիրենց աշխարհագրությամբ և տեղագրությամբ,իսկապես մասն են այն լեռնաշխարհիոր կազմում է ՀայաստանըԱյս փաստարկով Նախիջևանը պետք է լինի Հայաստանի մաս,քանզի այն շրջապատված է Հայկական Հանրապետությամբ և Հայկական լեռնաշխարհի մասն էՂարաբաղըմյուս կողմից,նույնպես այդ լեռնաշխարհի մասն էուստի նույնը նրան էլ է վերաբերում: …Հայ ժողովրդի պահանջը Լեռնային Ղարաբաղիտարածքի վերաբերյալ արդար է…»:

Իսկապես, գիտական և տրամաբանական լուրջ դիտարկումներ, որոնցից, սակայն, Սյունին անցում կատարեց ճիշտ հակառակ դիրքերը, քանի որ դա էր պահանջում գործատուի շահը: Ակնհայտ է, սակայն, որ Սյունին նախկին հայամետ դիրքորոշումներն էլ չի կառուցել գիտական-բարոյական կամ հայոց ազգային շահերի հենքի վրա, այլ կրկին առաջնորդվել է գործատուի պահանջմունքներով: 1978-ին Սյունին ջանք չէր խնայում քարկոծելու Սովետական Ռուսաստանին` «ազգերի ինքնորոշման հարցում լուրջ թերացումների համար», քանի որ, ինչպես Արմեն Այվազյանն է նշում, այդ ժամանակ ամերիկյան քաղաքականությանը պետք էր ազգային շարժումներ բորբոքել Խորհրդային Միության մեջ: «Կարճ ասած, Սյունին առաջնորդվել է մեծ տերության վարած քաղաքականության հետ համընթաց փետրափոխ լինելու և հարմարվելու սկզբունքով, երգում ու նվագում է վճարողի պատվերով»,- ասում է քաղաքագետը:

Ի տարբերություն տարիներ առաջ հնչեցրած «Ղարաբաղը` հայերի օգտին» դիրքորոշման` Սյունին 1993 թ. լույս տեսած իր «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գրքում  ընդհանրապես չի խոսում այն մասին, որ Ղարաբաղի հայերի պայքարը համապատասխանում է թե՛ խորհրդային, թե՛ միջազգային իրավական նորմերին և արդար ու բարոյական է բոլոր առումներով, չի հիշում նաև արցախահայության ինքնորոշվելու և ինքնապաշտպանվելու իրավունքի մասին: Ավելին, ըստ Այվազյանի, 1997 թ. հունիսին, մասնակցելով Հայաստանի ամերիկյան համալսարանի կազմակերպած Այսրկովկասի արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին` Սյունին արդեն քարոզում Էր Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու օգտին` նշելով, թե ծավալապաշտությամբ տառապող Հայաստանի համար «ընդարձակվելու միակ իրականանալի հնարավորությունն առաջացավ Ղարաբաղում՝ Ադրբեջանի հաշվին»:

Այսպիսով,  ԱՄՆ-ում նախկին ԽՍՀՄ ազգերի խնդիրների, այդ թվում Այսրկովկասի նոր և նորագույն պատմության հարցերի առաջատար մասնագետներից մեկը համարվող հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին մինչ օրս շարունակում է ադրբեջանամետ գործունեությունը` հայկական գիտական շրջանակների կողմից որևէ հակազդեցության չհանդիպելով (բացառությամբ Արմեն Այվազյանի նշված աշխատության, որում համակողմանիորեն ուսումնասիրվել և քննադատվել է նրա հակագիտական գործունեությունը):

Բոլորը լավ ճանաչում են Սյունիին, քննադատում, սակայն բանավոր և կցկտուր: Մինչդեռ Սյունին, օգտագործելով իր գիտական տիտղոսները, կեղծ հայագիտական դիրքորոշումներով ոչ միայն աղճատում է արցախյան հիմնախնդիրը` վտանգավոր «լուծումներ» առաջարկելով, այլև սևացրել և շարունակում է սևացնել հայոց, հատկապես նոր և նորագույն պատմության բազմաթիվ այլ էջեր:

Անի Գասպարյան

www.ankakh.com

This post is also available in: ,