Հետխորհրդային շրջանում հայ ժողովուրդը, վերականգնելով ազգային պետականությունը և ազատագրելով իր հայրենիքի մի հատվածը՝ Արցախը, միևնույն ժամանակ ենթարկվեց նոր համակարգված հարձակումների, որոնք ուղղված են իր պետական շահերի և ազգային արժանապատվության դեմ։ Միջազգային ասպարեզում, ինչպես նաև արդեն բուն Հայաստանում, հաճախակի են դարձել հայության դեմ տարվող ատելության քարոզը, ներազգային թշնամության բորբոքումը, Հայոց ցեղասպանության ժխտումը։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արդարություն» կայքը կոչված է, իր հնարավորությունների ներածին չափով, պաշտպանելու հայ ժողովրդի ազգային արժանապատվությունն ու Հայաստանի շահերն ընդդեմ լայնածավալ չարամիտ ապատեղակատվության և այլևայլ թշնամական գործողությունների։
Հուսով ենք՝ մեր տեղեկատվական, կրթական և իրավական նախաձեռնությունները կստանան Հայաստանում և Սփյուռքում գործող շահագրգիռ կազմակերպությունների ու անհատների աջակցությունը։