Էրդողանը «Der Spiegel»-ին տված հարցազրույցում վերհնչեցրել է հայերին արտաքսելու իր սպառնալիքը

Էրդողանը «Der Spiegel»-ին տված հարցազրույցում վերհնչեցրել է հայերին արտաքսելու իր սպառնալիքը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցում պատասխանել է նաև հայկական թեմային առնչվող հարցերի:

Այս մասին հայտնող թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ` Էրդողանը լրագրողներին կոչ է արել նախքան ցեղասպանություն եզրաբառն օգտագործելը մի լավ տեղեկացվեն, քանի որ դա իրավական տերմին է:

Իսկ Օբամայի կողմից ցեղասպանություն բառի օգտագործման առնչությամբ Էրդողանն ասել է.

«Եթե այդ եզրաբառն օգտագործել է, ապա դա նրա սխալն է: Մի նախագահի կողմից այդ եզրաբառի օգտագործումով դա դեռ չի դառնում ճշմարտություն: Բացի այդ ԱՄՆ-ն այդ խնդրի կողմ չի հանդիսանում: Ամերիկան էլ այդ հարցում այլ երկրների պես միայն տրիբունայում նստած դիտորդներից է: Այդ խնդրի մեջ մտնող անցքերը մեկ մերն են, մեկ` հայերինը: Այն մեր պատմությունն է: Թուրքիայի Հանրապետությունը 1915-ին չի հիմնադրվել: Այդ շրջանը Գերմանիայի հետ դաշնակցող Օսմանյան կայսրության ժամանակաշրջանն էր»:

Թուրքիայի վարչապետը հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են առերեսվել սեփական պատմության հետ, եթե հետազոտողները լուրջ բացահայտումներ անեն. միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հայերն էլ պետք է նույն պատրաստակամությունը դրսևորեն:

Լրագրողի այն հարցին, թե հայերը պատմության ո՞ր մասի հետ առերեսվելու անհրաժեշտություն ունեն, Էրդողանը պատասխանել է, որ օսմանահպատակ որոշ հայեր ուղորդվել են դրսի ուժերի կողմից և ապստամբել, ինչը լրջորեն պետք է ուսումնասիրել:

Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաև ապօրինի ներգաղթյալ հայերին վտարելու իր տխրահռչակ հայտարարությանը.

«Ես խոսել եմ, թե ինչեր կարող ենք անել: Անօրինական բնակություն հաստատած հայերին տարիներ շարունակ հանդուրժել ենք: Սակայն դա միշտ շարունակվել չի կարող: Այդ եմ ասել: Ամբողջ աշխարհում բացեիբաց խոսում են ապօրինի ներգաղթյալների խնդրից, բայց հենց Թուրքիայի է այդ մասին խոսում, բոլորը անհանգստանում են, ինչո՞ւ»:

Թուրքական կառավարության ղեկավարը, ըստ էության վերհնչեցրել է իր սպառնալիքը` հասցեագրված Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայերին` ասելով.

«Հայկական սփյուռքին և նրան զորակցող բոլոր երկրներին այս ենք ասում. Թուրքիայում քաղաքացի հանդիսացող կամ ապօրինի բնակվող հայեր կան: Մինչև օրս արտաքսման հարցը երբեք օրակարգ չենք բերել, բայց եթե Սփյուռքը շարունակի ճնշում գործադրել, մենք հարկադրված կլինենք այդ անել»:

Armar.am

This post is also available in: ,