Շվեյցարական դատարանը պատժել է ցեղասպանությունը հերքած թուրքերին

Շվեյցարական դատարանը պատժել է ցեղասպանությունը հերքած թուրքերին

Panorama.am կայքը հաղորդում է, որ Շվեյցարիայում ժողովի ժամանակ իրենց հրապարակային ելույթում Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ անվանած ազգությամբ թուրք Ալի Մերջանն ու իր երկու ընկերները ենթարկվել են քրեական պատասխանատվության` «Շվեյցրաիա-Հայաստան» միության նախագահ Սարգիս Շահինյանի կողմից ներկայացրած հայցի հիման վրա:

Մերջանն ու մյուս արկածախնդիրները դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել «Ռասիսմը կանխելու մասին օրենքը» խախտելու մեջ: Սահմանվել է պատիժ 150 օրվա բանտարկություն և 30 հազար շվեյցրական ֆրանկի տուգանք: Վճիռը բողոքարկած թուրքերի Վճռաբեկ դատարանի կարգավիճակ ունեցող Շվեյցարիայի դաշնային դատարանը հաստատել է սահմանված պատժի օրինականությունը: Ալին և ընկերները, ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվամիջոցի, մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հերքումը Շվեյցարիայում համարվում է քրեորեն հետապնդելի արարք:

Հայաստանի հանրության համար այս դատական հայցը հավելյալ հետաքրքություն և ուշադրություն է ներկայացնում կապված Հայաստանում հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայտնի դատական հայցի հետ։ Նշենք, որ ՀՀ արդարադատության համակարգը չհամարեց ցեղասպանության հերքում ցեղասպանություն բառի չակերտավոր գործածումը, հայոց ցեղասպանությունը «չհիմնավորված մեղադրանքեր» անվանելը, ինչպես նաև ցեղասպանությունը որակելը որպես մի իրադարձություն, «որի մասին կան լուրջ կասկածներ և տակավին բուռն բանավեճ է ընթանում»:

Այս շարքից․

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայտարարությունը

This post is also available in: ,