Ադրբեջանցիները կենդանի-կենդանի այրել են հայ երիտասարդին

Ադրբեջանցիները կենդանի-կենդանի այրել են հայ երիտասարդին

Վոլգոգրադում երկու ադրբեջանցիներ սկզբում դաժանաբար ծեծել են իրենց ընկեր մի հայի, հետո նրա վրա բենզին լցրել և վառել: Այս մասին հայտնում է Վոլգոգրադի «Первая газета» թերթը:

33-ամյա հայը պատահաբար է ծանոթացել երկու հասակակից ադրբեջանցիների հետ: Վերջինները մոտեցել են հային, խնդրել են ծխախոտ տալ, իսկ հետո առաջարկել են միասին գարեջուր խմել: Հայազգի երիտասարդը համաձայնել է, քանի որ տվյալ երեկոն որևէ մեկի հետ անցկացնելու պայմանավորվածություն չուներ: «Ընկերները» որոշել են հանգստանալ Վոլգայի ափին: Երբ գարեջուրը վերջացել է, «ընկերները» որոշել են բաժանվել: Սակայն անսպասելիորեն կոնֆլիկտ է ծագել, և կռիվ է սկսվել:

Քննիչ Միխայիլ Ֆոմենկոյի խոսքերով` այժմ մեղավոր ադբեջանցիները չեն հիշում, թե կոնկրետ ինչն է վեճի պատճառ դարձել: Սակայն կռվի ելքը ողբերգական է եղել: 30-ամյա երկու ադրբեջանցիները սկզբում դաժանաբար ծեծել են հայ երիտասարդին, իսկ հետո նրա մարմինը ավելի հեռու քարշ տալով` բենզին են լցրել ու վառել:

Հայազգի երիտասարդը դեռ կենդանի է եղել, երբ պատահական անցորդները տեսել են նրա այրված մարմինը: Շտապօգնությունը այրվածքաբանության կենտրոն է հասցրել երիտասարդին, որտեղ վերջինը մահացել է:

Միխայլ Ֆոմենկոյի խոսքերով` հանցագործները ձերբակալված են: Նրանք կարող են մինչև 12 տարվա ազատազրկման ենթարկվել:

www.hetq.am

This post is also available in: ,