Թուրքական Jiyan կայքի փոխանցմամբ, ապրիլի 24-ին սպանվել է Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող 25-ամյա Սևակ Շահին Բալըքչըն:
Պաշտոնական վարկածի համաձայն, հայազգի զինվորը «սովորական պատահարի» զոհ է դարձել. նրա ծառայակիցն «անզգույշ» է վարվել իր զենքի հետ և «պատահաբար» կրակ է բացել Բալըքչըի վրա:
Մինչդեռ լուրեր են շրջանառվում, որ նրան սպանել են Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու պատճառով:
Նշվում է, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում հայկական «Ագօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում ի հայ եկան «1.500.000+1» խորագրով պաստառներ, ինչն այժմ վերածվում է «1.500.000+1+1»-ի:
1in.am