Մոնթեն և նրա ժառանգությունը՝ Հայաստանի ազատագրված տարածքը

Մոնթեն և նրա ժառանգությունը՝ Հայաստանի ազատագրված տարածքը

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 18, 2011

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հուշ-երեկոն և մեծարման ծրագիրը տեղի է ունենալու 2011 թվականի դեկտեմբերի 4-ին, Բրբենք քաղաքի Արևմտյան Թեմի Առաջնորդարանի Զորայան թանգարանում:

Լոս Անջելես, Կալիֆորնիա – Սույն հայտարարությամբ տեղեկացվում է, որ կիրակի օրը` 2011 թվականի դեկտեմբերի 4-ին, տեղի է ունենալու միջոցառում` նվիրված հռչակավոր հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 54-րդ տարելիցին, որի նպատակն է հերթական անգամ գնահատելու և վերարժևորելու անձնուրաց հերոսի կյանքը և ժառանգությունը: Ծագումով Կալիֆորնիայից՝ Մոնթեն մտավորական և ազատամարտիկ էր, ով զոհաբերեց իր կյանքը հանուն հայ ազգային-ազատագրական պայքարի: Նա առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի տարածքի՝ Արցախի ազատագրման գործում, ի հավաստումն որի` մարտիկը հետմահու արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչմանը:

Միջոցառման խոսնակներից են Մոնթեի եղբայր և «Իմ եղբոր ուղին․ մի ամերիկացու ճակատագրական ճանապարհորդություն դեպի Հայաստան» գրքի հեղինակ, պրոֆեսոր Մարգար Մելքոնյանըխ ինպես նաև պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր և «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Ծրագրին սկայպով նաև միանալու են Մոնթեի կինը` Սեդա Մելքոնյանը, Մոնթեի զինակից ընկեր և հայոց բանակի հայտնի գեներալ Հմայակ Հարոյանն ու Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար անձինք:

Միջոցառման ընթացքում ցուցադրվելու են Մոնթեի անձնական իրերն ու նամակները, ինչպես նաև ազատագրված տարածքներում գտնվող հնագույն հայկական հուշարձանների լուսանակարներ: Միջոցառումը սկսվելու է երեկոյան ժամը 6:00-ին։ Մուտքն ազատ է։ Զորայան թանգարանը գտնվում է հետևյալ հասցեում՝ Կալիֆորնիա, քաղաք Բրբենք, Հյուսիսային Գլենոքս պողոտա, շենք 3325 (3325 N. Glenoaks Blvd., Burbank, CA 91504)։

Ծրագիրը կազմակերպվում է «Հայրենասեր» կազմակերպության կողմից, որի առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծումներ։

This post is also available in: ,