Մեկը ով ավելի լավ հասկանում է էլեկտրական հոսանք անջատելուց, քան գիտությունից ինչի՞ պիտի գիտական հիմնարկ ղեկավարի: Խոսքը Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի մասին է, ով հաջողությամբ անջատում է Եղեռնի հուշարձանի լույսերի ռուբիլնիկը, երբ Թուրքիայի նախագահ Գյուլը գալիս է Հայաստան ֆուտբոլ դիտելու, բայց նսեմացնում է հայերենը համարելով որ ինտելեկտուալ հաղորդման համար նա այն «սպեցիֆիկան» չունի, այսիքն նսեմացնում է հայերենը:
Երկիր Մեդիան հաղորդում է, որ 2008-ի սեպտեմբերի 6-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի խաղի ժամանակ, Եղեռնի հուշարձանը լուսավորելու համար տեղադրված հզոր լուսարձակները չեն աշխատել:
Իսկ հիմա «Առավոտին» տված հարցազրույցում Դեմոյանը ասում է, թե «Չտո, գդե, կագդա», ռուսալեզու խաղը պիտի ռուսերեն լինի, քանի որ «ունի լեզվամտածողության սպեցիֆիկա» հետո հիմնավորում, «քանի որ հարցերի մեծ մասը գնում էր ռուսական իրականությունից և ռուսականլեզվամտածողությունից ելնելով, ապա դրանց մեխանիկականթարգմանությունը կկորցներ իր իմաստը»:
Ռուսալեզու «Չտո, գդե, կագդայի» թման բացվեց այն բանից հետո, երբ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր պատին քննադատեց Հայաստանի մի քանի պաշտոնյաների, ովքեր մասնակցել էին այդ հաղորդմանը, առանց թարգմանության խոսել ռուսերեն և դրանով խախտել «Լեզվի մասին» և «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքները:
Հաղորդումը չեմ նայում, բայց ասենք թե ճիշտ է Դեմոյանը, Հայաստանում Ռուսաստանին նվիված հաղորդում է հեռարձակվում, որին մասնակցում են Հայաստանի նախարարներն ու նման դեմքեր, ու հարցեր են հնչում Կալուգայի մեքենաշինության և Վոլգա գետի ձկնորսության մասին, ուրեմն հարցերն ու պատասխանները պիտի ռուսրե՞ն հնչեն, իսկ եթե հարցը Անկարայի մասի՞ն է, թուրքերե՞ն, եթե Չնաստանի մասի՞ն …: Գիտնականը հստակ կասի` ի՞նչ կապ ունի լեզուն, օրինակ, հայոց պատմության ու մշակույթի վերաբերյալ հարյուրավոր աշխատություններ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն են: Բայց եթե հարցնեք մեկին ով Ռուսաստանից նոր եկած էլեկտրիկ է, կասի` ռուսերեն, ռուսերեն չխոսաս, ո՞նց ռուս աղջիկ կկապես, կամ ո՞նց գործի կընդունվես:
Բայց գիտնական Դեմոյանը ստիպված է փոխել մասնագիտությունը ու մեկ էլեկտրիկի վերածված հուշարձանի լույս անջատել, մեկ էլ հայերենը «սպեցիֆիկայից» զրկել:
Եթե Դեմոյանին հարցնեն` բելուջների մասին գիտական աշխատությունը ի՞նչ լեզվով պետք է գրել, ի՞նչ կասի, միայն բելուջերե՞ն: Չեմ կարծում, էդ դեպքում ինչո՞ւ է հակագիտական բաներ ասում գիտնականը: Որովհետև «չտո, գդե, կագդան» վարչապետի ֆինանսական հովանավորությամբ է գործում ու հայերենի հաշվին ուզում է իշխանությանը դուր գալ: Եթե վարչապետը լիներ Էրդողանը, Դեմոյանը ինչի՞ հաշվին դուր կգար նրան: Մեծ հաշվով մեծ տարբերություն չկա ցեղասպանության փաստը մերժելու և Հայաստանը օտարացնելու ու հայոց լեզվի հնարավորությունները սահմանափակելու մեջ:
Ու նաև, Դեմոյանը ցույց է տալիս հայերենի «տեղը». «Что? Где? Когда?»-ն КВН չի, էլի, КВН-ը կարելի է տարբեր ձեւով կոնվերտացիա անել»: Այսինքն, հայերենը անեկդոտի լեզու է, մտածելու բան չի:
Դեմոյանի ռասիզմը չի սահմանփակվում հայերենը «սպեցիֆիկայից» զրկելով ու սահմանափակելով КВН-ի շրջանակում, պարզվում է որ նա դեմ է ընդհանրապես հայերեն գրավոր հաղորդակցմանը. «Հայերենի պաշտպանների շարքում ցավոք կանայնպիսի ծայրահեղականներ, որոնք երբեմն միայն այլատյացություն ու քսենոֆոբիա ենտարածում՝ հայ իրականության մեջ: Որոշ մարդկանց գործեր նույնիսկ գրախանութիցառգրավվել է՝ այլանդակ լեզու ու ոճ պարունակելու համար, իսկ այդ մարդիկ այսօրհոդված են տպում, թե իրենք ինչպես են հայերենը պաշտպանում ու քննադատում նույնիսկsms-ները այլալեզու ստանալու թեմայով»:
Ո՞ւմ մասին է խոսում չգիտեմ,բայց իր մասին հաստատ խոսում է, ցույց տալիս, որ ինքը գրքի առգրավման ջատագով է, ինչպիսին էին Չարենցի ու Բակունցի գրքերը առգրավողները, հենց Թուրքիայի իշխանությունները, որ գիրքը ոչ միայն առգրվաում են, այլև հրատարակիչ են նստացնում: Գիրք առգրավող ու մեջը «այլադնակ ոճ» փնտրողների ձեռը լիներ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» որպես «այլանդակություն» չէր տպվի` (что пишут эти дикари?):
Ավելին, Դեմոյանը նույնիսկ հայերեն գրավոր հաղորդակցման sms-ները հայացնելու, հայատառ դարձնելու ձգտման դեմ է խոսում, այսինքն պաշտոնյան «Լեզվի մասին օրենքին» է դեմ , այսինքն դեմ է Հայաստանի անկախությանը: Էլ ի՞նչի է Հայաստանը անկախացել, որ ցեղասպանության հիմնարկի տնօրենը մասնակցի հայերենի ոչնչացմա՞նը: sms-ը հայացնելու դեմ խոսելը նույնն է թե մինչ նոր տեխնոլոգիական ժամանակաշրջանում հայերեն բացիկ կամ նամակ գրելու դեմ խոսեին:
Բայց հոպ, սխալվեցի, Դեմոյանին ինչ-որ կարծիքներ եմ սկսում վերագրել: Չէ, չգիտեմ թե նա ինչ կարգի գիտնական է, բայց երևում է, որ գիտական էթիկայի վրայով հանգիստ կանցնի. Ի՞նչ թուրքագետ, եթե չէր փորձում զգուշացնել, որ Թուրքիան Հայաստանի սահմանը բացող չի, թյուրիմացության մեջ էր գցում հասարակությանը պաշտպանելով իշխանության քաղաքականությունը, տեղյա՞կ չէր Թուրքիայից, եթե` չէր, ուրեմն լավ թուրքագետ չի, տեղյակ էր, բայց իշխանության դուդո՞ւկն էր փչում, ուրեմն էլի ոչ թե գիտնական է այլ սազանդար:
Ուրեմն, Դեմոյանը հայերենի թշնամի չի, ուղղակի պատեհապաշտ է: Այ հայերենի ավելի անկեղծ թշնամի է «Չտո, գդե կագդա» հաղորդման պրոդյուսեր Կարեն Քոչարյանը, ով իր հարցազրույցում ներկայացնում է թե հաղորդումը Հայաստանի ազգային փոքրամասոնւթյան համար է և ասում. «Այն աղբը, զիբիլը` իրենց սերիալներով ու այսպես կոչված հումորիստական ծրագրերով, ընդհուպ մինչև հայհոյանքը եթերում… թող մի հատ այդ հարցը լուծեն ովքեր մեծ աղմուկ են բարձրացրել «Ֆեյսբուք»-ում կամ չգիտեմ որտեղ»:
Այսինքն կան «իրենք» հայախոսներ, որոնց լեզուն «աղբ ու զիբիլ» է, ու «դրանք»: Այ էստեղ հստակ երևում է անջրպետը, որ հայերենը Քոչարյանինը, Աշոտյանինը, Տիգրան Սարգսյանինը չի, «դրանցը» ռուսերենն է, իսկ ինչ «դրանցն» է ուրեմն դա էլ պիտի տարածեն ու դուրս նետեն հայերենը:
Իսկ Ցեղասպանության ինստիտիուտի տնօրեն Դեմոյա՞նը «իրենցն» է թե «դրանցը», չէ. նրանց հետ է ում ձեռքն է իշխանությունը, հըլը որ «դրանցը»: