Իսկ ինչո՞վ էր զբաղուած մեր ազգային անվտանգութիւնը, երբ ծախու եւ ցինիկ Արեւմուտքը հերթական շառաչուն ապտակն էր նախապատրաստում հայութեանը:
Թուրքը թուրք է եւ իր թրքութիւնը միշտ պէտք է անի։ Սակայն մենք այսքան արհամարհուած չէինք լինի, եթէ կարողանայինք արժանապատիւ լինել թէ մեր տանը, թէ դրսում, այսքան նսեմացած չէինք լինի, եթէ վարէինք գոնէ տանելի կադրային քաղաքականութիւն: Իսկ Բուդապեշտում կատարուածը Ադրբեջանի ազգային ծրագրի շրջանակներում է։ Ադրբեջանի դիւանագիտութիւնը հասել է իր նպատակին, նրա հայատեաց պետական քաղաքականութիւնը խրախուսւում է աշխարհում։ Ինչո՞ւ ենք մեր անգործութեամբ հնարաւորութիւն տալիս, որ ռամիլսաֆարովներն աւելի լկտի ու սանձարձակ դառնան արտերկրում` ի դէմս իրենց պետութեան` իրենց թիկունքում ունենալով անխորտակելի եւ ամենակարող պաշտպան: Սա անարգանք է ցեղասպանութեան ենթարկուած ժողովրդի հասցէին՝ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին։ ՀՀ իշխանութիւնները պէտք է շատ լուրջ հետեւութիւններ անեն կատարուածից։
Մտորումներ 2015-ի նախաշեմին. շարունակուող ցեղասպանութիւն, հաղ. 2-րդ
Published: 17/09/2012Posted in: Թուրքիա, Հայաստան, Ձայնադարան, Պատմության կեղծում, Վերլուծական, Ցեղասպանության ժխտում
Vem Radio